24 ապրիլի 2018 - 11:57 AMT
Քարդաշյանը ողջունել է ՀՀ-ում ցույցերը՝ «ՀՀԿ տատիկի» հետ լուսանկար հրապարակելով

Շոու բիզնեսի հայտնի դեմք, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում հանրային ընդվզմանը: Նա լուսանկար է հրապարակել «ՀՀԿ տատիկի» հետ, որն արվել է 2015-ին Հայաստան կատարած իր այցի ընթացքում:

«Շատ ոգևորիչ է տեսնել, ինչպես են բոլոր հայերը համախմբված խաղաղ ընդվզմամբ փոփոխություններ իրականացնում: Սա պատմական օր է Հայաստանի համար: Հրապարակում եմ այս նկարը, քանի որ այս կինը հուզել է ինձ և ներկայացնում է բազմաթիվ ուժեղ հայերի սրտերը», - գրել է հայզգի հեռուստաաստղը:

Հայաստանում 11 օր շարունակվող հանրային ընդվզման արդյունքում, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ վարչաետի պաշտոնից: