24 ապրիլի 2018 - 12:38 AMT
ՌԴ սենատոր. Քաղճգնաժամը ՀՀ-ում հանգուցալուծվել է Սահմանադրության պահպանմամբ

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում հանգուցալուծվել է Սահմանադրության բոլոր նորմերի պահպանմամբ՝ դա վկայում է երկրի ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը:

«Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում ինքնուրույն հանգուցալուծվել է քաղաքական ուժերի կողմից և սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ սենատորի, այդպիսի իրավիճակը «լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հանգուցալուծել հասարակության մեջ առկա խորը հակասություններն իրավունքի և սահմանադրության հիման վրա»,-ասել է նա:

Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: