24 ապրիլի 2018 - 15:34 AMT
Փաշինյանի գլխավորությամբ երթը շարվում է դեպի Ծիծեռնակաբերդ

ԱԺ ԵՔԼ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը Մաշտոցի պողոտայով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանիք տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ի երեկոյան Փաշինյանի մտադիր է ասուլիս տալ:

Ապրիլի 23-ին՝ ընդդիմության 11 օր շարունակվող բողոքի ակցիայի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: