Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 25-ին կայանալիք հանդիպման օրակարգը բաց է լինելու, ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։
«Ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ»,- ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, - ասել է նա, հավելելով, որ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում փորձելու են ստեղծված իրավիճակի լուծումներ գտնել:
Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր հունվարի 25-ի առավոտյան 11-ին Կարապետյանի հետ բանակցությունների մասին։ Նա նշել էր, որ պահանջները շարունակում են մնալ նույնը՝ ժողովրդի վարչապետի թեկնածուի նշանակում ու դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տանող մի շարք քայլեր։
Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից։