Օրինականության հաստատումը նշանակում է նաև անմեղության կանխավարկած, ինչը նշանակում է որ այդ կանխավարկածը գործում է նաև հակառակորդների համար։ Նման կերպ է արտահայտվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանի դատական հետապնդումը։
Նա հիշեցրել է, որ ասել է՝ վենդետաներ չեն լինելու։ «Մենք կարող ենք շատ բան մտածել՝ և մտածում ենք, բայց մի բան է մտածելը, մի բան՝ ապացուցելը․․․ որևէ մեկը չպիտի ապացուցի իր անմեղությունն, այլ ընդհակառակը՝ պիտի ապացուցվի ինչ-որ մեկի մեղավորությունը, և այդ սկզբունքը պիտի աշխատի 100 տոկոսով։ Հակառակ դեպքում, ամենն անիմաստ է, ի՞նչ իմաստ անել ամեն ինչ նույն ձև, ինչ նախկինում», - ասել է նա։
Նա պնդել է նաև, որ Մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, և դա շատ կարևոր հանգամանք է։ Նա ասել է, որ սպանություններն անպայման հետաքննվելու են, սակայն ինքը դատախազ և դատավոր չէ՝ մեղավորներին նշանակելու համար։
Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր ապրիլի 25-ի առավոտյան 11-ին Կարապետյանի հետ բանակցությունների մասին։ Նա նշել էր, որ պահանջները շարունակում են մնալ նույնը՝ ժողովրդի վարչապետի թեկնածուի նշանակում ու դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տանող մի շարք քայլեր։
Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից։