Ռուսական ռազմակայանի առկայությունը ՀՀ-ում խնդիր չէ: Այդ մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա լրագրողների համար տված մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանից բացի Հայաստանը պետք է պահպանի նաև Թուրքիայի հետ սահմանը, որի համար երկրի ռեսուրսները բավարար չեն:
«Ինչ իշխանություն էլ լինի Հայաստանում, չի կարող խուսափել այդ իրողությունից», -ասել է նա՝ նշելով երկու երկրների եղբայրական հարաբերությունները:
Պատասխանելով այն հարցին, թե կողմ է նա արդյոք, որ ՀՀ-ն դուրս գա ԵՏՄ-ից, պատգամավորն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեի միջոցով, սակայն ոչ մի կտրուկ աշխարհաքաղաքական քայլ նոր իշխանությունը չի անելու: Բոլոր քայլերը թելադրված են լինելու Հայաստանի տնտեսական զարգացման շահով: