25 ապրիլի 2018 - 11:17 AMT
Հարցում․ Ու՞մ կքվեարկեիք, եթե ընտրությունները կայանային այս կիրակի

Իշխանություն-ընդդիմություն հակասությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մտավ նոր փուլ, երբ տապալվեցին Կարապետյան-Փաշինյան բանակցություններն ու ընդդիմությունը կրկին դուրս եկավ փողոց։ Փաշինյանը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգեցնող գործընթաց՝ հրապարակի ընտրած վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջնորդությամբ։ Իշխանությունը հայտարարում է, որ չի ընտրելու և օրենքով անհնար է ընդունել ընդդիմության առաջարկը, սակայն ևս պատրաստվում է արտահերթ ընտրությունների։

PAN-ին հետաքրքիր է՝ ու՞մ կընտրեիք, եթե քվեարկությունը կայանար այս կիրակի։