25 ապրիլի 2018 - 12:32 AMT
Բեռլին-Երևան-Բեռլին չվերթները կմեկնարկեն հունիսի 16-ին

Գերմանական Germania ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հունիսի 16-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:

Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը, երբ Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել էր Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին, հայտնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը: