25 ապրիլի 2018 - 13:27 AMT
Ապրիլի 12-23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու տույժեր չեն կիրառվի

Ապրիլի 12-23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

« Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018-ի ապրիլի 12-23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի»,- ասված է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ: