25 ապրիլի 2018 - 14:28 AMT
Բաղդասրյան. ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին կառաջադրի

ԱԺ-ում կայացել է ՀՀԿ խմբակցության նիստը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ խորհրդարանական մեծամասնությունն առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին:

Նա հավելել է նաև, որ ՀՀԿ-ն միասնական է այդ հարցում:

Ավելի վաղ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, կառավարությունը նույնպես։ Յոթօրյա ժամկետում խորհրդարանական կուսակցությունները իրավունք ունեն իրենց թեկնածուներին առաջադրելու։

Ընթերցեք նաև՝ «Մայր օրենքն ու Փաշինյանի ճանապարհային քարտեզը. Ինչպես ու երբ պետք է իրականացվի իշխանափոխություն»։