25 ապրիլի 2018 - 17:13 AMT
Խոսնակ․ Կարապետյանը հրաժարական չի տվել

Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից։

«Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են և որևէ առնչություն չունեն իրականության հետ», -Facebook-յան իր էջում գրել է Կարապետյանի խոսնակ Արամ Արարատյանը։

Ավելի վաղ սոցցանցերում ու մամուլում Կարապետյանի հրաժարականի մասին լուրեր էին տարածվել։ «Ուզում եմ առաջինը ավետեմ. Կինոն համարեք ավարտված։ ՀԱՂ֊ԹԱ֊ՆԱԿ», - գրել էր պատգամավոր Արարատ Միրզոյանը, ինչը շատերի կողմից ընկալվել էր որպես Կարապետյանի հրաժարականի մասին լուր։