2 ապրիլի 2008 - 16:45 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայկական կողմի համար Ղարաբաղի հարցով բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը
«Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը, ով ասել է, թե «բանակցային գործընթացի միջնորդների կողմից 4 տարի առաջ ներկայացված առաջարկությունների փաթեթում հիմնական տեղը հատկացված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման բանաձեւին»: Տ. Բալայանի խոսքերով, «Մադրիդի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի»:

Մեկնաբանելով Ազիմովի խոսքերն այն մասին, որ պաշտոնական Բաքուն առաջարկում է Լաչինի միջանցքի օգտագործման հնարավորությունը երկու կողմերից մի պայմանով, որ այն մնա Ադրբեջանի կազմում` Տիգրան Բալայանը հայտարարել է. «Դա ընդամենը Բաքվի ցանկությունն է»: