26 ապրիլի 2018 - 10:18 AMT
Ազնավուրը Պետերբուրգում իրեն վատ է զգացել, համերգը հետաձգվել է

Հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը չեղարկել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը վատ ինքնազգացողության պատճառով: Ապրիլի 26-ին նա կվերադառնա Փարիզ, գրում է Parisien-ը արտիստի ներկայացուցիչ Վինսանս Սթարքի վրա հղումով:

Ազնավուրը վատ էր զգացել Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ, նրան հիվանդանոց էին տեղափոխել:

«Օկտյաբրսկի» համերգասրահի գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, որտեղ պետք է կայանար Ազնավուրի համերգը, հայտնել է, որ այն տեղափոխվել է 2019-ի ապրիլ: Նրա համար շտապ օգնություն էին կանչել, հայտնում է ՌԻԱ Նովոստին::

Ինչպես ասել է Սթարքը, 93-ամյա երգչին չեն հոսպիտալացրել, նա մեկնում է Ֆրանսիա:

Ավելի վաղ Շառլ Ազնավուրը հայտարարություն էր տարածել Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։