26 ապրիլի 2018 - 12:02 AMT
Փաշինյան․ Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Երևանում, չքշել փակ համարներով

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել առժամանակ դադարեցնել փողոցների փակումը։

«Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվել փորձեն ու վերացնեն պրոցեսն անվերահսկելի գործառույթների», - ասել է նա իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում։

Նա նշել է, որ որոշումը կապված է առանց համարների մեքենաների, անկարգ՝ «ճռիկներ-վռիկներ» անող վարորդների առկայությամբ։

«Բոլորին կոչ եմ անում թույլ չտալ, որ առանց համարանիշների կամ փակ համարներով մեքենաներ երթևեկեն», - ասել է նա, շեշտելով, որ կոչը վերաբերվում է միայն Երևանին։

Ըստ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, միայն ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն Երևանում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա։