26 ապրիլի 2018 - 12:09 AMT
Արմեն Գևորգյանը շարունակում է կատարել փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան:

ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը, որով Վարդան Մակարյանը նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: