«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ դեսպանատանը:
Ըստ Փաշինյանի, Ռուսաստանը խոստացել է չմիջամտել ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին, իսկ ինքը հավաստիացրել է ՌԴ դեսպանին, որ բողոքի ակցիաներում «ոչ մի կաթիլ հակառուսական տրամադրություն չկա»: «Բողոքի ցույցերն ուղղված չեն որևէ երկրի դեմ՝ ոչ ՌԴ, ոչ ԱՄՆ, ոչ Եվրամիության, ոչ Իրանի, ոչ Վրաստանի»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա զուտ հայկական շարժում է «ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ անարդյունավետ կառավարման»:
ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքայն էջում, ասվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդից բացի, հանդիպմանը մասնակցել են նաև նրա կուսակիցները՝ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը և կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը:
Ապրիլի 25-ին վերսկսվել են բողոքի ակցիաները: Այժմ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունից հեռանա ՀՀԿ-ն: