2 ապրիլի 2008 - 17:57 AMT
ԼՂՀ խորհրդարանում քննարկում են Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
Ապրիլի 2-ին իր աշխատանքներն է սկսել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Բանակցային գործընթացի հիմնական տենդենցների մասին հաղորդմամբ ելույթ կունենա ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Ապա հանրապետության ԱԳՆ ղեկավարը կպատասխանի նիստի մասնակիցների հարցերին: Նիստի վերջում կայանալու է մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի եւ Գեորգի Պետրոսյանի ճեպազրույցը լրագրողների համար: