Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Կողմերը քննարկել են իրավիճակն Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գործուղման է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: