2 ապրիլի 2008 - 18:58 AMT
ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Երեւան է գալու Ուկրաինայի փոխարտգործնախարարը
Ապրիլի 3-5-ը ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ-երի միջեւ միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվելու Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Կոնստանտին Ելիսեեւը կհանդիպի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, կմասնակցի հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը, հանդիպում կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Նախատեսված են նաեւ Ուկրաինայի փոխարտգործնախարարի շրջայցերը Մատենադարան եւ Էջմիածին: