3 ապրիլի 2008 - 13:25 AMT
ՆԱՏՕ-ն, հավանաբար, չի հրավիրի Վրաստանին եւ Ուկրաինային անդամակցել իր շարքերին
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ հույս չունի թե Դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրին Վրաստանի եւ Ուկրաինայի միանալու մասին որոշումը դրական լուծում կստանա: Ընդ որում վերջնական որոշումն այս հարցի վերաբերյալ պետք է կայացվի ապրիլի 3-ին` ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստում բարձր մակարդակով:

Դիվանագիտական աղբյուրների տվյալներով, Ուկրաինային եւ Վրաստանին իր շարքերը չհրավիրելու մասին որոշումը կայացվել է Բուխարեստում աշխատանքային ընթրիքի ժամանակ, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների նախագահներն ու կառավարության ղեկավարները:

Ուկրաինային եւ Վրաստանին թեկնածու-երկրի կարգավիճակի տրամադրման հիմնական հակառակորդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որը չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: