27 ապրիլի 2018 - 14:14 AMT
«Ռոսկոմնադզորը» արգելափակել է VK-ն, Twitter-ն ու Facebook-ը

«Ռոսկոմնադզորը» շարունակում է համալրել արգելված կայքերի շարքը: Այս անգամ ցանկում ընդգրկվել է «ՎԿոնտակտե» (VK), Twitter, Facebook և «Օդնոկլասնիկի» սոցցանցերի IP հասցեներ:

Այդ մասին հայտնել է Telegram-ի RKNShowtime կանալը, որն ավտոմատ ռեժիմով թարմացնում է արգելափակված կայքերի մասին տեղեկությունները:

Բացի այդ, փակվել է Yandex-ի 5 հասցե, գրում է Deutsche Welle-ն:

Ապրիլի 13-ինՄոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին:«Ռոսկոմնադզորը» Telegramմեսենջերի կողմից օգտագործվող web.telegram.org և t.meվեբ հասցեներն ընդգրկել է ՌԴ-ում արգելված կայքերիցանկում:

Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը, մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը, հայտարարել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել: