Ապրիլի լույս 27-ի գիշերը կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել ևս 14 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները երթևեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Միջոցառումները շարունակվում են։ Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։