27 ապրիլի 2018 - 16:20 AMT
Ում կընտրեին PAN-ի ընթերցողները, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները կայանային ապրիլի 29-ին

Սերժ Սարսյանի հրաժարականից հետո իշխանություն-ընդդիմություն հակասությունը նոր փուլ է մտել: Կարապետյան-Փաշինյան բանակցությունները ոչ մի կերպ չեն կայանում. ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգեցնող գործընթաց՝ հրապարակի ընտրած վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ, իսկ իշխանությունը հայտարարում է, որ չի ընտրելու և օրենքով անհնար է ընդունել ընդդիմության առաջարկը, սակայն ևս պատրաստվում է արտահերթ ընտրությունների։

PAN-ը հարցում իրականացրեց իր ընթերցողների շրջանում պարզելու համար՝ թե ո՞ր քաղաքական ուժին կընտրեին, եթե քվեարկությունը կայանար առաջիկա կիրակի օրը: Ամփոփելով առցանց հարցման արդյունքները, շեշտենք, որ դրանք արտահայտում են ոչ թե ամբողջ հանրության, այլ PAN-ի լսարանի՝ ապրիլի 25-26-ին կատարած ընտրությունը:

Այսպիսով, հարցմանը մասնակցածների կեսից ավելին՝ 54,64%-ը, իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը դեռևս իշխող ՀՀԿ-ն է՝ 13,4%, ձայների քանակով երրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 10,44%:

Հարցմանը մասնակցել է 3344 մարդ։