28 ապրիլի 2018 - 13:17 AMT
Primeminister.am կայքի վրա կիբերգրոհի փորձեր են արվել

ՀՀ վարչապետի կայքի՝ primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով, ասվում է հաղորդագրության մեջ

«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել», - ասվում է հաղորդագրությունում:

Primeminister.am կայքը բացվել էր ապրիլի 17-ին՝ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրելուց հետո։ Այժմ այն լուսաբանում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գործունեությունը։