28 ապրիլի 2018 - 18:45 AMT
Շարմազանով. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

Իշխող Հանրապետական կուսակցությունը չի առաջադրելու վարչապետի թեկնածու մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններում։

Համապատասխան որոշումն ընդունվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո, ըստ aysor.am-ի, ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։