29 ապրիլի 2018 - 14:12 AMT
Աժ-ում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը

Ազգային ժողովի պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել հանդիպման օրակարգը, հայտնում է Yerkir.am-ը:

Հանդիպումից առաջ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը նույնպես որևէ բան չի հստակեցրել, միայն շեշտել է, որ ՀՀԿ-ն միասնական որոշում է կայացնելու, և քանի դեռ հանդիպումը չի կայացել, ՀՀԿ խմբակցության նիստը վարչապետի քվեարկության օրակագով չի կայացել, դեռևս որևէ բան ասել չի կարող: Հանդիպումը դեռևս ընթացքի մեջ է:

Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին։