30 ապրիլի 2018 - 14:47 AMT
Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։ Այդ մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ և օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր», - ասվում է գրառման մեջ:

Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։