1 մայիսի 2018 - 10:10 AMT
Միջազգային ԶԼՄ-ների ավելի քան 100 լրագրող կլուսաբանի ՀՀ վարչապետի ընտրությունը

Միջազգային լրատվամիջոցների ավելի քան 100 լրագրող է հավատարմագրվել ՀՀ ԱԳՆ-ում՝ վաղը ԱԺ հատուկ նիստը լուսաբանելու համար, որի ժամանակ վարչապետ կընտրվի: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում:

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետո այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չհայտնեց։

Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։