1 մայիսի 2018 - 16:55 AMT
Վահրամ Բաղդասարյան․ ՀՀԿ-ն միասնական որոշում ունի

Հանրապետական կուսակցությունը քվեարկության միասնական որոշում ունի, սակայն այն մասին կհայտնի ֆրակցիայի անունից ելույթի ընթացքում։

Այս մասին է հայտնել ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության խորհրդակցությունից հետո։

Թե ընտրվելու, թե չընտրվելու դեպքում նա ունի լարվածության աճի մեծ մտավախություն։ «Ինձ համար կարևորագույնը իմ երկրի անվտանգությունն է․․․ քվեարկության վրա մենք չենք բռնանում»,- ասել է նա՝ կրկին շեշտելով, որ լինելու է միասնական քվեարկություն։