1 մայիսի 2018 - 20:09 AMT
ՀՅԴ․ Քվեարկելու ենք հօգուտ Նիկոլ Փաշինյանի

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ խմբակցությունը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին վարչապետի ընտրություններում։

«Սերժ Սարգսյանը հրաժարականով ապացուցեց, որ նա նեղ անձնական շահ չէր հետապնդում, հիմա ՀՀԿ հերթն է ապացուցել, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում», - ասել է նա։

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին ու պատրաստակամություն հայտնեց վայր դնել մանդատը։

Ռուստամյանն ասել է նաև, որ Աղվան Վարդանյանի քայլն անակնկալ էր ու դրան անպայման գնահատական կտրվի։