3 ապրիլի 2008 - 18:05 AMT
Կրասնոդարում ռասայական ատելության համար 16-ամյա աղջկա են դատելու
Կրասնոդարի Պերվոմայի մարզային դատարանում ապրիլի կեսերին դատավարություն է սկսվելու 16-ամյա տեղացի բնակչուհու նկատմամբ, ով մեղադրվում է նրանում, որ ռասայական ատելության հողի վրա ծեծի է ենթարկել կենիացի ուսանողուհու եւ դանակով վիրավորել է Հայաստանի քաղաքացու: Այդ մասին հայտնել է դատավոր Վասիլի Մախովը: «Առաջին լսումը նշանակված է ապրիլի 16-ին»,- ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս-Յուգ»-ը: