1 մայիսի 2018 - 21:00 AMT
ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը

ԱԺ-ում վարչապետի ընտրություններյն բոլոր հանրապետականները՝ բացի մեկից, դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Կողմ քվեարկած ՀՀԿ-ականը Ֆելիքս Ցոլակյանն է՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն, Շիրակի նախկին մարզպետ։

Ցոլակյանն անկուսակցական է։

«Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - գրել է նա Facebook-ում։

Փաշինյանի թեկնածությունը չի ընտրվել՝ 56 դեմ, 45 կողմ ձայնով։