1 մայիսի 2018 - 22:36 AMT
ՏԿԶ փոխնախարարը հրաժարական է տալիս․ «Այժմ ստի ամրոցները քանդելու փուլն է»

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը հրաժարական է տալիս պաշտոնից։

Այս մասին ինքը նախարարը հայտնել է Facebook-ում։

«Այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ու՛մ ներկայացնեմ հրաժարականս)։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ։) Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու», - շեշտել է նա։

«Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ», - նշել է նա։