2 մայիսի 2018 - 10:17 AMT
ԱԺ-ում քվորում չկա, «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտում է նիստը

Ազգային ժողովում քվորում չկա: Նիստին մասնակցում է 27 պատգամավոր:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ իրենք քաղաքական բոյկոտ են հայտարարում և քառօրյա նիստերի աշխատանքներին չեն մասնակցելու:

Եթե 4 ժամվա ընթացքում քվորում չլինի, նիստը կհամարվի չկայացած:

Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:

Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը: