2 մայիսի 2018 - 11:59 AMT
Թանկյանը խոստացել է շատ շուտով միանալ Երևանում ցույցերին

System of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանըխոստացել է մոտ ժամանակներս գալ Հայաստան ու միանալ ցուցարարներին։

Այս մասին ինքը Թանկյանը հայտնել է Facebook-ում։

«Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից», - նշել է նա։

Թանկյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ղեկավարությամբ երկիրը ռեֆորմներ են սպասում։

Մայիսի 2-ին հազարավոր մարդիկ փակել են Հայաստանի տարածքում հարյուրավոր ճանապարհներ, այդ թվում՝ միջպետական մայրուղիներ ու դեպի Զվարթնոց օդանավակայան ճանապարհը։

Ակցիաները հետևել են մայիսի 1-ին ՀՀԿ կողմից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալելուն։