3 ապրիլի 2008 - 19:12 AMT
Էդվարդ Օ'Հարան հուսով է, որ ԵԽԽՎ առաքելության այցը Հարավային Կովկասի տարածաշրջան այնուամենայնիվ կկայանա
Կողմերին չհաջողվեց որեւէ առաջընթաց գրանցել վերջին երկու ամիսներին ԵԽԽՎ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրման առաքելության հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵԽԽՎ մշակույթի, կրթության եւ գիտության կոմիտեի Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրման գծով զեկուցող, բրիտանացի պատգամավոր Էդվարդ Օ'Հարան: Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ առաջընթաց բանակցություններում այնուամենայնիվ կլինի` ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ: «Ես հուսով եմ, որ մեկ անգամ եւս կքննարկվեն այցի բոլոր ասպեկտները եւ կողմերը կաշխատեն առաջընթացի հասնել»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ առաքելության այցը Հարավային Կովկաս պետք է կայանար դեռեւս 2007թ. սեպտեմբերին, սակայն կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառով այն հետաձգվեց: