Մայիսի 2-ին hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Նա Եվրոպայի չեմպիոն է հռչակվում արդեն 4-րդ անգամ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում:
Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթել է սերբ Միխեիլ Կաջայային:
Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Մաքսիմ Մանուկյանը ևս Եվրոպայի չեմպիոն է դարձել, 82 կգ քաշային կարգում: Նա 9:0 հաշվով պարտության է մատնել բելառուս Վիկտոր Սոսնովսկուն:
Ավելի վաղ Կարեն Ասլանյանը, որը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, նվաճել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: