3 մայիսի 2018 - 10:58 AMT
Պայթյուն Լոնդոնում. 30 մարդ է տուժել

Պայթյուն է որոտացել Լոնդոնի հյուսիսում՝ Սթեմֆորդ Հիլլի շրջանում, հրեական Լագ բա Օմեր տոնակատարության ժամանակ, որի հետևանքով 30 մարդ է տուժել:

Ավանդաբար այդ տոնախմբության ժամանակ հրեաները խարույկներ են վառում: Հավանաբար, պայթյունի պատճառ է հանդիսացել վառելիքի հետ անզգույշ վարվելը: Ըստ մեկ այլ վարկածի, տոնակատարության մասնակիցներից մեկի սմարթֆոնն ընկել է խարույկի մեջ: