4 ապրիլի 2008 - 15:07 AMT
ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը
«Մենք մտահոգված ենք Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում տարածաշրջանային հակամարտությունների շարունակությամբ»,-ասվում է ՆԱՏՕ-ի հռչակագրում, որ ընդունվել է Բուխարեստում կայացած գագաթնաժողովի ավարտին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում, փաստաթղթում ասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»: «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով այդ սկզբունքները»,-ասվում է ՆԱՏՕ-ի հռչակագրում: