3 մայիսի 2018 - 18:21 AMT
Փաշինյան․ Մենք կհաղթենք ԱԺ ընտրություններում՝ անգամ գործող օրենքներով

Ընդդիմությունը համոզված է, որ հաղթանակ կտանի խորհրդարանական ընտրություններում, անգամ եթե դրանք անցնեն գործող օրենքների համաձայն։

Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույում։

«Այժմ մեզ ամեն ինչ գոհացնում է։ Չկա այնպիսի զարգացման սցենար, որը մեզ համար ձեռնատու չէր լինի։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ կհաղթենք ցանկացած իրավիճակում․․․ մեծ առավելությամբ», - ասել է նա՝ պատասխանելով նկատառմանը, որ արտահերթ ընտրությունների պլանը նրան, կարծես, չի գոհացնում, քանի որ դրանք կանցնեն գործող օրենսդրությամբ։

Փաշինյանի ծրագրի համաձայն, վարչապետ ընտրվելուց հետո նրա ծրագիրը պիտի չընդունվի խորհրդարանում, որից հետո արտահերթ խորհրդրարանական ընտրություններ կանցկացվեն։ Այդ ընթացքում պիտի փոփոխվի, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը։