4 մայիսի 2018 - 18:37 AMT
Մոտ 6 մլն դրամ․ Փաշինյանը հրապարակել է «թավշյա» հեղափոխության ծախսերը

Ընդդիմության ծախսերը ապրիլի բողոքի ակցիաների կազմակերպման համար ապրիլի 10-23-ն ընկած ժամանակահատվածում կազմել են 6․074․350 դրամ։

Ծախսերի համապատասխան աղյուսակները հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Բողոքի ցույցերը Երևանում սկսվել էին ապրիլի 13-ին, ապրիլի 23-ը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն է։ Դրանից հետո ընդդիմության պայքարն, այնուամենայնիվ, չի ավարտվել՝ շարունակվելով մինչև մայիսի 2-ը՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու պահանջով

Գումարը հիմնականում ծախսվել է դրոշների, տեխնիկայի վարփակալության ու սնունդ գնելու համար։

Ընդամենը ընդդիմության շարժմանը հանգանակվել էր 7․769․800 դրամ։