5 մայիսի 2018 - 10:19 AMT
Զովունիում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Մայիսի 5-ին ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ:

Օջախը եղել է 10 կմ խորությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: