4 ապրիլի 2008 - 19:04 AMT
Ադրբեջանի ընտրած մարտավարությունը Ղարաբաղի հարցում հաջողութան չի բերի
Ադրբեջանի փորձերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափից հանելու ուղղությումբ, հաջողության չեն բերի, գտնում է կոալիցիոն եւ խորհրդարանական «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Ադրբեջանն այլ մարտավարություն է ընտրել, սակայն, չեմ կարծում, որ այն հաջողության կբերի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն հստակ հայտարարությամբ է հանդես եկել, որ ՄԽ ձեւաչափը ամենաարդյունավետն է, լավագույնս տեղեկացվածն է»,- ասել է նա:

Բաղդասարյանն անհանգստություն է հայտնել Ադրբեջանի նման մարտավարության առումով, որը իր ներքո երկու պատճառ ունի: «Առաջինը Հայաստանում ստեղծված ներքաղաքական դրությունն է, որից նրանք փորձեցին օգտվել, իսկ երկրորդը` Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները, ինչը ենթադրում է նախագահի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքերի սրում, սակայն դա սխալ ուղի է, եւ պետք է չփոխել դիրքորոշումը»,- ասել է նա:

Ընդ որում, Արթուր Բաղադասրյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավական փորձ ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում երկկողմանի շահավետ փոխզիջում գտնելու համար, հաղորում է «Նովոստի-Առմենիան»: