7 մայիսի 2018 - 11:41 AMT
Երևան կժամանի Գլենդեյլի քաղաքապետը՝ կիսելու «պատմական պահը»

Երևան կժամանի Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Այդ մասին նա ասել է «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում:

Սինանյանը ծնվել է Երևանում 1973թ., ԱՄՆ է տեղափոխվել 1988-ին:

«Իրավիճակն այնպիսին էր, որ սփյուռքահայերը չէին էլ բողոքում Հայաստանից, բոլորը մի տեսակ ձեռք էին քաշել Հայաստանից: Դա շատ բացասական երևույթ էր, այս հոգեվիճակը մեզ մոտ էլ կփոխվի: Ես անպայման մեկնելու եմ Հայաստան, ոչ մի պաշտոնական առաքելություն չունեմ, ուղղակի ուզում եմ այդ պատմական պահին ներկա լինել հայրենակիցների հետ»,-ասել է նա:

Զարեհ Սինանյանը հավելել է նաև, որ չէր սպասում, որ իրադարձությունները Հայաստանում նման զարգացում կստանան:

Զարեհ Սինանյանը 2018-ի ապրիլին երկրորդ անգամ ընտրվեց Գլենդեյլի քաղաքապետ: Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Հայերը կազմում են քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին: