7 մայիսի 2018 - 17:39 AMT
Պուտինը Մեդվեդևի թեկնածությունն է առաջադրել ՌԴ վարչապետի պաշտոնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային քննարկել Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է Կրեմլի կայքը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ ՌԴ Սահմանադրության համապատասխան հոդվածների նախագահն առաջարկել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը Պետդումայի համաձայնությունը ստանալու համար, որպես վարչապետ վերջինիս նշանակելու համար:

Առաջարկը խորհրդարանի ստորին պալատը կքննարկի մայիսի 8-ին:

Մեդվեդևը գլխավորել է նախարարների կաբինետը 2012-ի մայիսի 8-ից:Վլադիմիր Պուտինը, որը վերընտրվել է ՌԴ նախագահի պաշտոնում, մայիսի 7-ին 4-րդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Նա կղեկավարի Ռուսատսանը ևս 6 տարի: