5 ապրիլի 2008 - 14:31 AMT
Ապրիլի 17-ին տեղի կունենա ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի նիստը
Կիեւում ապրիլի 17-ին տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության` ՍԾՏՀ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը:

Ինչպես հաղորդում է proUA-ն, գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանի ԱԳՆ-ին փոխանցեց Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւը Երեւան կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Եվրամիության եւ ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 14-ին Կիեւում: 2007թ. նոյեմբերի 1-ին Ուկրաինան ստանձնեց նախագահությունը ՍԾՏՀ-ում, մայիսին ՍԾՏՀ նախագահությունն անցնում է Հայաստանին: