8 մայիսի 2018 - 19:11 AMT
Աշոտյան. ՀՀԿ-ն նոր իշխանության հետ գործակցությունը ճիշտ չի համարում

Հանրապետական կուսակցությունը նոր իշխանության, նոր կառավարության հետ գործակցությունը ճիշտ չի համարում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել էՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով. «անկախ նրանից, թե ինչպես այն կկոչվի՝ անցումային, ազգային համաձայնության թե այլ»:

«Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում», - ասել է քաղաքական գործիչը, մեջբերում է «Այսօրը»:

Աշոտյանը նաև ասել է, թե հայտարարությունները, որ ՀՀԿ կուսակցությունը լքում է հայաստանյան քաղաքական դաշտը, վաղաժամ են և չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից:

«Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող եմ օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունն առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին՝ մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուվածքը, և երրորդ՝ մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է», - հայտարարել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը «պատվավոր և պատասխանատու տեղ է»:

Աշոտյանը նշել է նաև, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն, իսկ գործունեության ոճն արդեն ժամանակի հարց է և կախված կլինի քաղաքական տվյալ իրավիճակից: