8 մայիսի 2018 - 19:21 AMT
Վարչապետին զեկուցել են պետբյուջեի եկամուտների և ծախսերի ընթացքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:

Պաշտոնյաները զեկուցել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018-ի առաջին 4 ամսվա ցուցանիշները:

Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ: