8 մայիսի 2018 - 23:15 AMT
Մխիթարյան․ Խաղաղ շարժմամբ ամբողջ աշխարհին ցույց տվեցինք՝ ինչպես լսելի դարձնել ժողովրդի ձայնը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննանդրադարձել է երևանյան իրադարձություններին։ Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում ժողովրդիս համար: Ամբողջ Հայաստանում մի քանի շաբաթ տևած խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը: Մաղթում եմ Հայաստանին լինել մի վայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա լավագույն հնարավորությունները՝ իր երազանքներն իրականացնելու համար։ Կեցցես, Հայ ժողովուրդ™», - գրել է ֆուտբոլիստը։

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: