10 մայիսի 2018 - 11:04 AMT
Վարչապետի առաջարկը՝ ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին պաշտոնանկ անել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ է ուղղել՝ պաշտոններից ազատելու ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը», - նշել է Փաշինյանը։

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: